Joker by Todd Phillips

lussvontrier
3 min readOct 4, 2019

--

Տակ..

Կարճ ասեմ որ՝ հա, գնացեք նայեք, սա “պետքա” նայվի ոնց “պետքա” նայվեին “Revenant”, “Dunkirk”, “Silence” կամ “Once Upon A Time in Hollywood”-ը։ Ոչ մեկը չեմ հավանել բայց իրանք Օսկարակիր են, ռեյթինգային ու հարգված են “art” cinematic սֆեռայում։ Նայել պետքա որտեւ Joaquin Phoenix-ը սրա համար Օսկար կստանա հաստատ ու մեկ էլ որտեւ ուրիշ ոչ մի բան չկա նորմալ նայելու։ Էսքանը։

Իսկ հիմա, իմ, շատ անձնական, սուբյեկտիվ, ու ոչ այդքան դրական, կարծիքը՝
Ինձ մեկ-մեկ հարցնում են ինչի փողով չեմ գրում, եղել են նաեւ լեգիտ առաջարկներ։ Այ սրա համար չեմ անում։ Եթե փողով գրելու լինեի, էսքան անկեղծ չէի գրի էն ինչ կգրեմ։ Գնացինք՝

— — —

Լիքը մարդ կա որ խոսքի Captain America-ին չգիտի բայց ինձ թվումա չկա ոչ մեկ ով չգիտի Joker-ին։ Ինքը շատ կուլտային կերպարա դեռ 1940-ականներից ստեղծված։ Բայց ի՞նչ կամ ո՞ր Joker-ին մենք գիտենք։ Բոլոր սուպեռգեռոյները հիմնականում ամեն ֆիլմում նույնն են, մի քիչ փոփոխված միգուցե բայց հիմնականում the same. Joker-ը ոչ մի տեղ նույնը չի։ ՈՉ ՄԻ։ Jack Nicholson, Heath Ledger, Jared Leto and now Joaquin Phoenix չհաշված միլլիոնավոր կոմիքսներն ու մուլտերը։ Joker-ը ամեն տեղ տարբերա, ունի տարբեր backstory-ներ ու երբեմն իրար հակասող բացատրություն։ Ո՞վա Joker-ը։ XZ. Չգիտեմ։ Մենակ գիտեմ որ he’s an unreliable narrator.

Joker-ը նենց կերպարա որ եթե դու իրան ահավոր վատ չխաղաս ու սցենարը ահավոր վատը չլինի ոնց խոսքի Suicide Squad-ում էր ապա “ահավոր” լավը կլինի ակամայից։ Կոնտենտը մի տեսակ չերեսչուր “տվող” ա։ Phoenix-ը իմ առաջին celebrity crush-նա եղել։ Իրա Commodus-ը իմ համար չգիտեմ ինչ էր երբ ես 8 էի ու since. Բնականաբար ինքը վատ չէր խաղալու ու բնականաբար սա կոչվելու էր masterpiece։ Ու ես դեմ չեմ որ իրան տան լիքը նագռադաներ բայց միքիչ դեմ եմ եթե դա անեն Joker-ի համար ոնց դեմ էի Dicaprio-ի Revenant-ի Օսկարին։ Իրանք թույն դերասաններ են բայց հենց էդա որ թույն դերասանը երեւումա ընդեղ որտեղ կերպարը էդքան էլ “թույն” չի։ Joker-ում Joker-ը ավելի շատա քան մնացած ամեն ինչ including the actor that plays him.

Սա չերեսչուր արթ կինոյա for my taste բայց իրոք լավ կոնտենտի դեպքում սա ինձ չէր խանգարի։ Մի տեսակ չգիտեմ Joker-ի կողմից լինեմ թե չէ։ Ու երեւի էս կինոյի շրջանակններում իրան ճիշտ չի ասել Joker որտեւ ստեղ ինքը ուրիշ մարդա լրիվ, բացարձակ կապ չունի նախկին ոչ մի Joker-ի հետ։ Աստված, ինքը ստեղ սկի անուն ունի՝ Arthur Fleck ու տենց էլ կկոչեմ իրան впредь. Ես չգիտեմ Arthur-ի կողմից լինեմ թե չէ։ Սաղ կինոն բացատրումա թե ինչքան տանջված ա ինքը ու թե ինչքան վատ են իրան վերաբերվել սաղ կյանք, նեղել, ծեծել, ձեռ առել ու ինչքան ահավոր պայմաններումա ինքը ապրում ու միտեսակ դրանով ծիպա արդարացվումա էն որ ինքը ծիպա պաշտպանական հիմունքներով սպանումա մարդկանց ու հետո էլի սպանում ու հետո էլի։ Եթե ես լինեի 13–17տ երեւի ահավոր իրա կողմից կլինեի։ Էդ էն դեռահաս-դեպռեսիվ տարիքնա երբ կանգնում ես բոլոր “այլ”-երի կողքին ու իրանց մեջ քեզ գտնում։ Էդ տարիքում ես լյուբոյ սերիյնի ուբիյցաին, մանյակին ու rapist-ին պատրաստ էի արդարացնել դաժան մանկությամբ։ Մինչեւ չեկավ իմ կյանքում մի շատ պարզ, ադեկվատ հատված երբ ասում ես “էդ կապ չունի”։ Չեմ կարա ես արդարացնեմ դա ու չեմ կարա իրա կողմից լինեմ ինչքան էլ մեջիս 0.005% համարյա մեռած ռոմանտիկ բունտարը ուզի։ Ձեւ չկա էլ։ Վսյո։ Gotta grow up man!

Չկա նենց մարդ ում չեն նեղել կյանքում, տուպը չկա տենց բան ու հա օք որոշները էդ ճնշման տակ դառնում են մանյակ ու մարդասպան, որոշները նախանձ որոշներն էլ տարիներով քլնգում են iPhone-ին, հետո առնում։ Լավ հետազոտածա մարդկային նախանձը ստեղ, դրա համար մալադեց։ Բայց ես չեմ կարա գովեստական խոսքեր ասեմ էս կերպարին։ Ինքը իմ համար արդարացված չի։ Մենք բոլորս ապրում ենք Դոգվիլում ու արդեն ամեն մեկիս վրայա թե ով կկոտրվի ու սկսի նույնը անել թե կդիմանա ու կբարձրանա։

Բայց միքիչ անկապ կլինի ասել որ կինոն չեմ հավանել որտեւ վիձիծե լի կերպարը չեմ հավանել։ Չէ, կինոն շոկային սցենաներ ունի, անհարմար, թույն օպերատրականով բայց ախր հիմա քչերը չունեն։ Կինոն չեմ հավանել որտեւ ինքը միատոն էր։ Չեմ հավանել նույն պատճառով, լրիվ նույն թե ինչի չեմ հավանել Shining-ը։ Ահավոր անկապա երբ պտի նայես թե ոնցա սովորական մարդը շրջապատող եղելությունների արդյունքում դառնում գիժ, սաղին փռթող մանյակ եթե կինոյի հենց ամենասկզբից էլ իրանից զգում ես որ տենցա։ Այսինքն փոփոխություն կակ տակավոյ չես զգում։ Ավելի սուր կլիներ եթե դեմից ինքը (ինչպես նաեւ Shining-ում Jack-ը) լինեին ահավոր ադեկվատ ու սովորական։ Այ էդ կլիներ վախենալու։

Գժերի դեր տանելը հեշտ Օսկարյան ուղի ա։ Ու հենց էդ չի դզում։ Phoenix-ը բոմբագույն դերասանա բայց էս իրա լավագույնը չէր, sorry։

--

--

lussvontrier
lussvontrier

Written by lussvontrier

Seen 2500+ Movies, IG @lussvontrier

No responses yet