Manchester By The Sea by Kenneth Lonergan
Human tragedy aka the Epitome of Amusement
Ամեն կինոտարի, մասնավորապես կինոտարվա վերջում դուրս են գալիս “պարզ ու իրանց պարզության մեջ ֆենոմենալ” ֆիլմեր, որ ամբողջ ձմռան ընթացքում հա զգացնել են տալիս իրանց մասին, շահում critic-ների սիրտը, rotten tomatoes-ում ու metacritic-ում հավաքում 90+ ու ձեռի հետ էլ մի քանի award հավաքում ու գնում: Իրանց մասին հետո շատ քիչ ես լսում, կյանքում չես վերանայում ի դեմս Boyhood-ի նախանցած տարի, Room-ի անցած տարի.. Փաստորեն էս տարվա դոզան բախտ ա վիճակվել ապահովել Manchester by the Sea-ին:
- Լուս ստեղ կան շատ սիրուն սցենաներ~
- հետո՞, 2016-ին դա նշանակում ա չասել ոչ մի բան
- Կա աննման դերասանական խաղ~
- շատ տեղեր կա, իրանց ֆիլմերում վատ դերասանական խաղ համարյա չի պատահում, պլանկան շատ բարձրա, մեկ մեկ ուղղակի որոշները կրակում են դեպի աստղեր, ասենք էս տարի Hugo Weaving-ը Hacksaw Ridge-ում: Ստեղ կրակող չկար, Michelle Williams-ը զենքը վերցրեց, նշան բռնեց ու ֆիլմը պրծավ.. չկրակեց
- տխուր ու մարդկային ֆիլմ ա Լուս, իրական կյանքի մասին~
- իրական կյանքը տենց դաժան ու վատը չի
- լինում են չէ, բայց տենց դեպքեր Լուս, որ մարդու հետ էդքան վատ բան ա լինում~
- 7 միլիարդից? օկ կարողա, բայց մենք դոկումենտալ ֆիլմ չենք նայում, կինոն սահմանվումա որպես entertainment, դու չես կարա ձանձրալի, անիմաստ երկար ու ծեծված թեմայով ֆիլմ նկարես ու համարես դա կինոարվեստ, կինոն պետքա հետաքրքիր լինի
- ինքը պարզ ու տրագիկ ֆիլմա, ոչ բոլորի համար~
- դու ոչ բոլոր ես՞
- էլ մի~
- օկ, էդ “ոչ բոլորի համար”-ը երբվանից ա դառել լավ կինո, ինչի՞ ես աֆտոմատ ոչ բոլորի տակ հասկանում լավը, յուրաքանչյուր ֆիլմ ա ոչ բոլորի համար
- չես հասկանում Լուս, ոչ բոլորը կարան զգան~ ու ընկալեն էս տիպի ֆիլմերը, իսկ էդ քո Jessica Jones-ը օրինակ լյուբոյն էլ կարա նայի
- հա՞, ես հակառակ տենդենցն եմ նկատում! Jessica Jones-ն ա հենց ոչ բոլորի համար
- չէ Լուս~
- օկ, դու նայում ես JJ?
- չէ~
- իսկ շատ մարդ գիտես, որ նայում ա?
- չէ~
- հիմա ո՞րն ա ոչ բոլորի համար
- ըմմ~ հը՞
- հը՞
- հաջող Լուս~
-
:*
Manchester by the Sea-ն ունի լավ դերասանական խաղ, տեղ-տեղ թեթևացնող սև հումոր, նորմ cinematography, վերածեծված տրագիկ պատմություն, ու բացարձակ անտեղյակ թե ինչի համար ա ինքը ստեղծվել… Երևի տարվա ժանրային universal բալանս ապահովելու համար:
Հայաստանում Premiere Date չկա, ՀՀ-ն կինոյի առումով կախված ա ՌԴ-ից, իսկ իրանք դիստրիբուցիա չեն անում էս մեկը ոնց հասկացա..
Փետրվարին DVD/Blu-Ray release կա, եսլի շտո