Moana by Disney
Օրգանիզմս լավ մուլտը առանձնացնելու ներքին ալգորիթմ ա մտածել առանց ինձ տեղյակ պահելու: Իրոք շեդեվռալնիյ մուլտերի ժամանակ ես լացում եմ, անկախ հուզիչ պահ կա թե չէ, նորմ մուլտերի ժամանակ ոչմիբան լավ/վատ չեմ զգում, վատերի ժամանակ sarcasm mode ա միանում: Էսօր մի ուրիշ universal ալգորիթմ նկատեցի.. Լավ մուլտի ժամանակ երեխաները զալում լուռ են ու կլանված անկախ տարիքից, նորմ կամ վատ մուլտերի ժամանակ քաոս ա տիրում դահլիճում, միգուցե հենց երեխեքի ենթագիտակցությունը ( որ ամենամաքուրն ա ու ճիշտը) իրանց հուշում ա, որ շեդեվռ չեն նայում կարելիա ուրիշ բաներով զբաղվել ընթացքում..
Էս 2 տարում 2 մուլտ ա եղել, երբ զալը լուռ էր` Zootopia-ն ու The Little Prince-ը.. Իրանք այլ մակարդակ են, համ լացացնում են համ ստիպում մտածես.. ու էդ ամենը շատ թեթև ու որակով են անում:
Moana-ն վատ մուլտ չի: Շատ սիրուն նկարած, գծային մուլտ ա ու ասեմ սենց պարզ մուլտ նկարելն էլ հեշտ չի: Ու քանի որ ես վստահ եմ յուրաքանչյուր ծնող ով մտածում էր երեխային տաներ, ռեվյու չի կարդա, Moana-ն իր ամեն ինչով ցույց ա տալիս, որ երեխեքի համար կակ մինիմում օկ ա, ստեղ շատ մտածելու կարիք չկա:
Ես մեծերին կուղորդեմ` վատը չի, բայց ավելի հաճելիա նստել տունը մի բաժակ տաք թեյով The Lion King-ը վերանայել 😼