The House That Jack Built by LvT
new LvT: a violent masterpiece or a massive bore?
Վատն էր
Բայց շատ կարևոր ա իմանալ թե ինչու:
Ես 2000-ից ավել ֆիլմ եմ նայել overall ու էդ 2000-ից ընդհամենը մեկն ա, որ համարում եմ իրոք շեդեվռ, անձնական մակարդակի շեդեվռ, իմ ու իմ կյանքի վրա ազդած շեդեվռ ու պաթոսայինա շատ, բայց իմ կյանքը բաժանում եմ 2 մասի` մինչ էդ կինոն նայելը ու էդ կինոյից հետո ու դա Lars von Trier-ի Dogville-նա:
Կյանքում չեմ թաքցրել, որ arthouse-ը իմ ամենաչսիրած ժանրնա, բայց ես իրան շատ եմ նայում (maybe some form of masochism) or maybe նայում եմ տեսնեմ կա՞ էլ Dogville-ի նման բան, միգուցե հաջո՞րդ 2000-ի մեջ լինի: Միգուցե: Բայց դժվար..
Arthouse-ը էն ժանրնա, որ ոչ մի լոգիկա չի պարունակում` դարավոր դիսկուսիաներ վարել, movie club-եր ստեղծել կինոների քննարկման համար թեյի շուրջ, reddit-ում ժամերով վիճել ու “խորհել” նրա մասին թե ինչիա ոմն “խորը” ռեժիսոր իրա ֆիլմում մկրատը դրել պատից կախված արյունոտ այծի գլխին — իմ համար մաքսիմալ նեադեկվատություն ա:
Ի՞նչի:
Որտև:
Ուզելա` դրելա:
Ըտեղ ոչ մի բազմափայլակ միտք չկա ու չի կարա լինի: Ամենամեծ զաբլուժդենիան ա մտածել թե արթհաուս ժանրի մեջ հանդիպում են ամենաուժեղ մտքերը` էդ ժանրի մեջ ընդհանրապես միտք չի հանդիպում: Համարյա (բացի Dogville-ից 😆): Արթհաուսը շատ arrogant ժանր ա ու միշտ հիմնվումա ռեժիսորի անձի վրա` ծիպա էլ սցենար պետք չի..
Lars von Trier-ի կինոների մասին շատ ա խոսվում` հատկապես Կաննում ու հատկապես հակասական` ոչ մեկ չի ասում, որ իրա կինոները միջակ են: Կամ ահավոր լավ կամ ահավոր վատ:
Դե ես հիմա գաղտնիք բացեմ` Lars von Trier-ի բոլոր կինոները (բացի Dogville-ից) միջակ են: Միջակ ու ձանձրալի: The House That Jack Built-ը շատ ձանձրալի ֆիլմա ու հանկարծ էդ մոլորության մեջ չմտնեք ծիպա դաժանա, արյունոտա:
Նեա:
Ես սիրում եմ արյուն, փռթոցի ու դաժան սցենաներ` ստեղ տենց բան չկա: Լիքը սպանության սցենաներ վաբշե ցույց չի տրվում: Իրոք զարմանում եմ ո՞վ կարա սա կոչի արյունոտ դաժան կինո: Դուք Hacksaw Ridge-ը չե՞ք նայել: Այ էդ ուրիշ, էդ իրոք կայֆոտ փռթոցի էր:
The House That Jack Built-ը ահավոր ձանձրալի, անիմաստ, անսցենար, անballs, դանդաղ, պսեվդո, ինքնագոհ, վատ ֆիլմ էր..
bore 🙄🙄🙄