The Killing of a Sacred Deer by Yorgos Lanthimos

lussvontrier
2 min readJan 6, 2019

--

The Killing of a Sacred Deer

Mundane, One-Dimentional Robotism or an artistic experience?

the կարճ

չեմ կարա

the երկար

Ուրեմն կինոն ադեկվատ դիտարկելու 2 եղանակ կա`

1. որպես կինո
2. որպես experience

ու կարա քեզ դուր գա որպես մեկը, բայց բացարձակ դուր չգա որպես երկրորդը.
Dunkirk-ը լավագույն օրինակ, Blade Runner 2049-ը նույնպես..
Իրանք կինոն բնորոշող (e.g. սցենար, դիալոգ, կերպար) ամեն ինչով կաղում են, բայց որպես experience հրաշալի են..
Սա ոնց-որ փոքր ժամանակ շարադրության համար ստանում էիր 2/5` grammar-ը 2, idea-ն 5

Իհարկե սա մաքսիմալ աբստրակցիա ա ու պարզա, որ 2-ից ավել են կինոն դիտարկելու ու ընկալելու ձևերը/հանգամանքները/պայմանները, ինչի համար էլ առհասարակ ռեյթինգային սիստեման շատ սխալ բանա.., բայց մեկ-մեկ պետքա գալիս, հատկպես, եթե կինոներ շատ չես նայում ու վատ կինո նայելու ժամանակ չունես

Ասածիս ամենավառ օրինակը բացի թվարկածս կինոներից, ամբողջ arthouse ժանրն ա, որը ես չեմ սիրում, բայց որին պատկանումա The Killing of the Sacred Deer-ը

Ինքը շատ ալօգիկ ա, բացարձակ ոնց-որ կինո չլինի.. ու չի

Եթե նայես որպես կինո, սա ինչ-որ շատ վատ, զզվելի, անհասկանալի, անիմաստ, բան չտվող, բան չասող, միատոն դերասանական խաղով, նեռվայնացնող, ռոբոտիկ bullshit ա

Եթե նայես որպես experience, անջատես ուղեղի համապատասխան ռեցեպտորները, տրամադրվես ճիշտ` այսինքն չտրամադրվես, նստես, խանգարող ամեն ինչ անջատես, ամրագոտին գցես` կստանաս մեդիտատիվ, նեո-դիցաբանական ride

Yorgos Lanthimos-ը ունի նման ևս 2 experience — The Lobster 2015 & Dogtooth(Kynodontas) 2009
եթե սիրում եք նման բաներ կարաք սրանք էլ փորձել

Warning: Dogtooth-ը լավ hardcore ա, եթե միանգամից սենց բան նայես, դա ոնց-որ առաջին նարկոծիկդ մարիխուանայի փոխարեն հերոին փորձես — մի կողմից լավա` կայֆը չես զգա, կանջատի, դու էլ իրան կանջատես ու էլ կյանքում չես փորձի, մյուս կողմից էլ` իսկ ի՞նչու կայֆը չզգալ

--

--

lussvontrier
lussvontrier

Written by lussvontrier

Seen 2500+ Movies, IG @lussvontrier

No responses yet