When They See Us by Netflix
When They See Us կամ 4 էպիզոդանոց tornado
the կարճ
Ես պտի 2010-ին Netflix-ի ակցիաներ առնեի։ Էս իիիիինչ են անում։ Կերտում են կոնկրետ՝ ԿՈՆՏԵՆՏ։ Գնացեք նայեք, հիմա, հենց։
the երկար
Պատկերացրեք սենց մի բան՝ ջահել լակոտ ես, Նյու Յորք, Հառլեմ, թռվռում ես քո կայֆերով՝ երգեր լսում, ընկերուհուդ հետ դեյթերի գնում ու մի օր տղեքով գնում եք Central Park, ինչ որ խառը դվիժենիա լինում ընդեղ՝ riot բան, police ու տենց հետ եք փախնում։ Հաջորդ օրը առավոտ police-ը գալիս հավաքումա քեզ տանում քաղմաս, մի 48 ժամ հաց ջուր չի տալիս, ծնողներիդ հեռու ա պահում, քո իրավունքները քեզ չի ասում ու ավելին՝ խոսք ա տալիս բաց թողնել եթե confess անես որ աղջկա ես բռնաբարել, ծեծել, մահափորձ արել(!!!)։ Ու դու միգուցե ուժե վախեցած, սոված, ծարավ, մի քիչ էլ չկրթված, տենց կիսապրիզնատ ես գալիս զուտ որ տուն գնաս ու քեզ բռնում 15 տարով փակում են։
Ավելին՝ պատկերացրեք հերիք չի էդ ոստիկաններն են ստիպում, մի հատ էլ տուպոյ հերդ ա ստիպում պրիզնատ գաս, ստես որտեւ տուպոյ ու միամիտ ա ու տենց սաղ կյանքդ խորտակում ա։
Ավելին, Ավելին՝ պատկերացրեք դուք վաբշե Central Park-ում էդ օրը չեք եղել ու զուտ քաղմաս եկել եք ընկերոջդ պադդերժկա ու ձեզ էլ են բռնում ստիպում պրիզնատ գաք բռնաբարության մեջ՝ on camera ու փակում։
Խի՞։ Որտեւ հարմարա ձեզ փակելը։ Սեւամորթ եք ու անկիրթ։ Ժերտվան էլ սպիտակ կին ա։ Ու տենց սաղիդ կյանքը խորտակվումա։ Մի հարվածով։ Դուրս եք գալիս տարիներ հետո ու գործ չեք գտնում որտեւ ոչ մեկ գործի չի ընդունելու բռնաբարության ու մահափորձի հոդվածով դատվածներին։ Ու տենց կակաինի գործ էլ կանեք ու հետ բանտ։
Չգիտեմ, չէի լսել էս պատմության մասին բայց իրական ա ու ահավոր տխուր։ Ոնց են էդքան adult մարդ երեխեքի կյանքը միտված խորտակում, evidence fabricate անում, timeline փոխում։ Jesus!
4 էպիզոդ գժություն ա տիրում էկրանին։ Դերասանական tour-de-fource։ Մյուզիք, Օպերատրական դրախտ, Սցենար ՝ ահհհհ։ Որակ։
Նեթֆլիքսյան գժական որակ