#բռնության_ձայնը imho

lussvontrier
4 min readJul 5, 2019

--

the կարՃ

Եթե դուք աղջիկ եք ու հագնված եք բաց, պահում եք ձեզ անպարկեշտ, գոռգոռում եք ու հայհոյում, cheat եք անում ձեր ամուսնուն, ավելին՝ (ձեր կամքով) քնում եք ձեր ամուսնու բոլոր ընկերների հետ, կամ աշխարհի բոլոր տղամարդկանց հետ, ինչ որ մեկի թաղման ժամանակ կատակներ անում, գողություն անում, ու էլ մտքիս չի գալիս ինչեր անում.. կարճ ասած ահավոր վատ բաներ անում, միեւնույնն է ՈՉ ՄԵԿ իրավունք չունի ձեզ խփել, ապտակել, ծեծել, բռնաբարել կամ յուրաքանչյուր այլ տեսակի բռնություն կիրառել։ ՈՉ ՄԵԿ։

Եթե դուք տղա եք ու նուրբ, նիհար, ամաչկոտ, կռվել չեք սիրում, նայում եք ռոմանտիկ ֆիլմեր, գեյ եք, կամ չգիտեմ ում պանյատներով նման եք գեյի, հայտնվել եք բանակում/բանտում ու էլի նման բաներ, միեւնույնն է ՈՉ ՄԵԿ իրավունք չունի ձեզ խփել, ապտակել, ծեծել, բռնաբարել կամ յուրաքանչյուր այլ տեսակի բռնություն կիրառել։ ՈՉ ՄԵԿ։

The last time I checked՝ մարդը բանական էակ էր ու ուներ մտածելու, բացատրելու, որոշում կայացնելու ունակություն։ Եթե դիմացինը անում է բաներ որ ձեզ դուր չի գալիս դուք լրիվ ազատ եք նրա հետ չշփվել։ Եթե մոտ մարդ է՝ բացատրել, կրթել։ Ֆիզիկական ուժի (իրավաբանորեն արգելված) կիրառումը ավտոմատ զրկումա ձեզ բանական էակ լինելուց։

the երկար

Նախ վերցնեմ #բռնության_ձայնը պատմություններին դեմ/կիսադեմ մի քանի կարծիք ու ակնարկ, ներկայացնեմ դա որպես worst-case scenario ու սկսեմ այդտեղից։ Ոչ մեկ էս կյանքում 100% ոչինիչ չգիտի։ Կար ժամանակ մարդիկ վստահ էին որ մոլորակը հարթ ա իսկ ատոմը ամենափոքր մասնիկը, so համ մարդիկ սխալվում են համ ստում են՝ կամայի թե ակամա։ Բայց էս պահին ինձ էդ բացարձակ մեկա։ Վերցնենք որպես worst-case scenario`

եթե նույնիսկ այս պատմությունների մեծ մասը կամ բոլորը սուտ են, եթե սա ինչ որ անհայտ sponsorship ունի ու հատուկ կազմակերպած ա, եթե պռոպագանդայա, եթե ֆեյք ա, եթե ինչ որ անհայտ պոռնոսայտից գողացած սցենարներ են (:O) — միեւնույնա ես կողմ եմ որ իրանք հրապարակվեն ու բոլորը կարդան ու տեղյակ լինեն որ սենց բաներ լինում են։

Սարկազմը մի կողմ՝ եթե այս պատմություններից թեկուզ մեկնա իրական իսկ մնացածը հորինված ու ուղակի լցրած որ շատ թվա ու մարդիկ վերջապես ուշադրություն դարձնեն՝ էլի կողմ եմ որ լինի։

Knowledge is power/shield/weapon. Պետք ա կարդալ, կրթվել, իմանալ։ Իմանալ որ կան սենց բաներ։ Բռնության, այն էլ սեռական բնույթի դեպքերը մեծամասամբ լինում են փոքրերի, չկրթվածների նկատմամբ ովքեր չեն հասկանում թե ինչ է կատարվում, որովհետեւ ոչ մեկ իրանց չի պատմել՝ մեծացել են ամոթի միջավայրում։

Իմ ու ինձ շատ մոտ մարդկանց հետ նման դեպքեր չեն եղել կամ ավելի ճիշտա ասել՝ հաջողված դեպքեր չեն եղել ու դա տեղեկացված լինելու արդյունքնա։ Ես մեծացել եմ ու դաստիարակվել եմ նենց ընտանիքում, որտեղ թքած ունեն “հարեւանի կարծիքի”, “բարեկամները ինչ կմտածենի” վրա, որտեղ կրթել/տեղեկացրել են սեռական կյանքի մասին դեռ մանկապարտեզական տարիքից, որտեղ ինձ արագիլը չեր բերել կամ ես ձմերուկի մեջից չէի դուրս եկել, որտեղ ես շատ վաղ տարիքից գիտեի որ եթե ինձ հետ մի բան փորձեն անեն ես պետքա գոռամ, խփեմ, պաշտպանվեմ, որտեղ ինձ ասել են “տենց դեպքում ինչ կա ձեռքիդ տակ խփի՝ մենք տեր ենք”, որտեղ ինձ չեն մեծացրել նացիստական “դե մենք հայ ենք, ոնց կարա ՀԱՅը տենց բան անի” ոգով՝ կարճ ասած շատ լիբերալ, հասուն, հանդուրժողական ընտանիքում։ Բայց ոչ բոլորն են սենց priviliged. Իմ շատ հասակակիցներ մինչեւ հիմա չգիտեն որ ԱՅՈ ամուսին լինելը չի ազատում քեզ բռնաբարությունից։ Չգիտեն լիքը այլ բաներ, ինչը իրանց սարքումա պոտենցիալ զոհ։ Իմ գիտակից կյանքում չի եղել մի պահ որ ինչ որ մեկը փորձի ինչ որ տեսակի violence կիրառել իմ նկատմամբ ու ես չգիտակցեմ ինչ ա կատարվում կամ չպաշտպանեմ իմ իրավունքները։ Ու համոզված եմ որ սա զուտ տեղեկացված լինելու արդյունքնա։

Լավ հիշում եմ 6-րդ դասարանում վիճում էի պատմության դասատուի հետ մի նման թեմայով։ Ինչ որ պատմություն էր որտեղ կնոջը ինչ որ տղամարդ բռնաբարել էր, կինն էլ հղիացավ ու հետը ամուսնացավ տոլի ինչ ու էս պատմության անկարեւոր, փոքր մասն էր՝ խոսում էինք Հռոմի վախտերից պատերազմ բան իսկ ես ֆիքսվել էի թե բա Ո՞ՆՑ ամուսնացավ, ինքն էլ թե բա հա ի՞նչ կա որ, էդ պահից սկսած դա “իր տղամարդն էր”։
ԻՐ…ՏՂԱՄԱՐԴԸ motherfucker. Ասենք կռիվ եմ արել կոնկրետ որտեւ իմ համար (12տ) էդ աբսուրդ էր ու նեադեկվատ։

12 տարեկանից գիտեմ HIV/AIDS-ի մասին շատ խորացված մանրամասներ ու գիտեմ ոնց խուսափել մինչդեռ շատ շատերի համար դա իմանալը ամոթ էր՝ Թե բա խի՞ եք լցնում երեխեքի գլուխը տենց բաներով։ Գիտեմ = պաշտպանված եմ։ Ու ստեղ գալիսա ամենա ամենա ահավոր բանը էս ամենի հետ կապված ու դա բուն բռնությունը չի՝ այլ հասարակության արձագանքը դրան։

Մի տարածեք, մի հորինեք, երեխեքին մի պատմեք, ՀԱՅ սուրբ ազգի մեջ չկա տենց բան, օյ ջղայնացնումա չեմ կարողանում կարդալ մի գրեք, ինձ չի հետաքրքրում իմ հետ չի եղել ուրեմ չկա տենց բան, է հա կա սաղս էլ գիտենք որ կա բայց որ սենց գրում եք բանա փոխվելու՞, boys will be boys, սուտա ասում, եթե տփել են ուրեմն տենցա պետք եղել, է թող բաց չհագնվեր, է թող բանտ/բանակ չընկներ, լկտի դու ես մեղավոր նորմալ ժամի տուն գաիր, դու ես մեղավոր, դու ես մեղավոր դու ես մեղավոր, դու ես մեղավոր, դու ես, դու ես, դու, դու, դու

ԱՄԵՆ երկրում կա բռնություն, ծեծ, բռնաբարություն՝ հարցը էդքան էլ նրա մեջ չի որ դե նենց անենք չլինի՝ է հա անենք։ Irreversible (Gaspar Noe-ի միակ հավանածս) ֆիլմում կա սցենա որտեղ Մոնիկա Բելուչիին տաս րոպե շատ գրաֆիկ ձեւով բռնաբարում են ու էդ ամենադաժան տաս րոպեների մեջ ինձ այդքան բռնաբարողի դաժանությունը, զոհի հիմարությունը/չպաշտպանվելը չի ջղայնացրել ինչքան այն մեկ միլիվայրկյանանոց կադրը երբ թունելի մեջ մի պահ երեւումա ոնց ա ոմն մարդ մտնում, տեսնում կատարվելիքը ու թողնում գնում։

Это с их молчаливого согласия совершается все зло на земле!

Պետք ա կարդալ, պետք ա կրթվել, պետք ա իմանալ, պետք ա պաշտպանել սեփական իրավունքները, պետքա չամաչել, լինել համարձակ ու արտահայտվել, պետքա վերացնել զոհին մեղադրելու/չհավատալու սովորույթը ու պետքա հասունանալ ու անել Դոգվիլի վերջին սցենան

--

--

lussvontrier
lussvontrier

Written by lussvontrier

Seen 2500+ Movies, IG @lussvontrier

No responses yet